Մարիամ Մկրտչյանը Թուրքիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոս

Մարիամ Մկրտչյան

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչև 18 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Տրիշա Կանյամարալային ու 7.5 միավորով ժամանակից շուտ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Մկրտչյանը 7-րդ տուրում սպիտակներով հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Լեա Գարիֆուլինային և առաջ անցել Իռլանդիայի, Վրաստանի ու Էստոնիայի ներկայացուցիչներից։

Հավելենք, որ սեպտեմբերին Մարիամ Մկրտչյանը Ռումինիայում ընթացող պատանեկան աշխարհի մրցաշարում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը` ցուցադրելով ապշեցուցիչ արդյունքներ` 11 տուրում 11 հաղթանակ։

Դիտումների քանակը: 3904
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին