ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է Խրամորթում հրադադարի ռեժիմի խախտմանը

Տրակտոր

Ռուսական խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության օպերատիվ ամփոփագրում անդրադարձ է կտարվելնոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտմանը։

«Նոյեմբերի 12-ին, ժամը 15։30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել տեղի բնակչի վրա, ով գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողային աշխատանքներ էր կատարում Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում»,- նշվում է հաղորդագրում։

Աղբյուրը նշում է, որ գնդակոծության հետևանքով տեղի բնակիչներից մեկը թեթև վիրավորվել է, իսկ տեխնիկան` աննշան վնասվել է։

Այս փաստով ևս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերը Խրամորթի մերձակա տարածքում տեղակայված մարտական դիրքից  կրակ են արձակվել, ինչի հետևանքով ջարդվել են տրակտորի հողմապակիները և դիպել են 45-ամյա Ա. Հայրապետյանի դեմքին։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն։

Դիտումների քանակը: 3799
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին