Գերմանիայում քրեականացվել է Հայոց ցեղասպանության ժխտումը

Գերմանիայում քննարկումների թեմա է դարձել ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների ժխտումը քրեականացնելու հարցը։ Իրավաբանների դիտարկմամբ՝ կարող են պատժվել նաև նրանք, որոնք կհերքեն Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է Ermenihaber լրատվական գործակալությունը։

«Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» «Ազատ դեմոկրատական կուսակցության» և «Կանաչների կուսակցության» կողմից ստեղծված կոալիցիոն կառավարությունն օրենքի նախագիծը ներեկայացրել է Բունդեսթագի (խորհրդարան) քննարկմանը և քվեարկմանը: Թեև ընդդիմադիր «Ձախ» և «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունները «դեմ» են քվեարկել, այդուհանդերձ օրինագիծն ընդունվել է 514 պատգամավորի «կողմ» քվեարկության արդյունքում։

Գերմանիայի քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածում կատարված հիշյալ օրենսդրական փոփոխությունը նախատեսում է ազատազրկում (մինչև 3 տարի) կամ տուգանք բոլոր նրանց համար, ովքեր ատելություն և բռնություն կհրահրեն՝ ժխտելով ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունները։

Ըստ այդմ՝ պատժվելու են ոչ միայն Գերմանիայում Հոլոքոստը ժխտողները, այլև աշխարհի տարբեր մասերում ցեղասպանություններն ու պատերազմական հանցագործությունները ժխտողները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները հերքողները։

Աղբյուրը նշում է, որ թուրքական լրատվամիջոցներում անհանգստացած և տարակուսած են, թե արդյոք օրենքի վերոհիշյալ փոփոխությունը կվերաբերի Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Օրենքի փոփոխությանը կողմնակից Գերմանիայի արդարադատության նախարարությունն իր կայքում հրապարակած տեղեկատվական տեքստում որոշ պարզաբանումներ է տվել։ Նշվել է, որ եթե դատարանները չեն կարողացել հաստատել տվյալ ցեղասպանության կամ ռազմական հանցագործության փաստը, ապա այդ դեպքում օրենքի նախատեսած պատիժը չի տարածվածի ենթադրյալ հանցագործությունը ժխտողի վրա։

«Բայց որոշ դեպքերում պատմական փաստերը կարող են հանրահայտ լինել, և այդ դեպքերում դատարանը ապացույցներ հավաքելու կարիք չունի»,- պարզաբանում է Գերմանիայի արդարադատության նախարարությունը։

Հիշեցնենք, որ Գերմանիայում 2016 թվականի հունիսի 2-ին Բունդեսթագը բանաձև էր ընդունվել, ըստ որի՝ 1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանություն ու ջարդերը ճանաչվել են որպես ցեղասպանություն։

Դիտումների քանակը: 3843
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին