Ալիևը Միշելի հետ քննարկել է Հայաստանի հետ սահմանազատման հարցը

Միշել ալիև

Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման և երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստման հանձնաժողովում ադրբեջանական պատվիրակության կազմն արդեն հաստատվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Այդ մասին նա հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է պաշտոնական Բաքուն։

Աղբյուրը նշում է, որ ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է «Բաքու-Երևան» ձևաչափով բանակցությունների նախապատրաստման մասին:

Ալիևը Միշելին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, տրանսպորտի և կապուղիների բացման նկատմամբ մշտական ուշադրության համար:

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ կշարունակի իր ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ:

Դիտումների քանակը: 3893
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին