ՀՀ կառավարության մոտ անժամկետ նստացույց է

աշոտ գայանե

Ի աջակցություն Գայանե Հակոբյանի ակցիա իրականացնող քաղաքացիներն այսօր անժամկետ նստացույց են հայտարարել ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը։

Այն փաստից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատավոր Ժորա Չիչոյանը ՀՀ վարչապետի որդուն` Աշոտ Փաշինյանին, առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել զոհված զինծառայողների ծնողներն ու նրանց միացած քաղաքացիները որոշեցին բողոքի ակցիա իրականացնել։

Ակցիայի մասնակիցները երթով անցան Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատների մոտով և խնդրանքով դիմեցին դեսպաններին, որպեսզի արձագանքեն զոհված զինծառայողի մոր կալանավորմանը։

«Մնալու ենք այնքան, մինչև Գայանե Հակոբյանն ազատ արձակվի։ Մենք այս ապօրինի դատական համակարգի դեմ ենք պայքարում, չեմ կարողանում հասկանալ իրավապահ համակարգի գործելաոճը, ինչպես է ենթարկվում այս իշխանությանը»,- հայտարարել է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը` ընդգծելով, որ այլ կտրուկ գործողություններ ևս ունեն նախատեսած, բայց չեն ցանկանում բարձրաձայնել։

Դիտումների քանակը: 3939
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին