Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 24-ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նույն բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության Արցախում տեղակայված խաղաղապահների զորախմբի ամենօրյա մամուլի հաղորդագրությունում արձանագրել են, որ գրանցվել է 3 խախտում` առանց մատնանշելու խախտող կողմը։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն էր հայտարարել, որ հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը «պայմանական սահմանին» ու Լեռնային Ղարաբաղում։

Դիտումների քանակը: 3716
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին