Բերձորի մասին որոշումը չկատարելու հարցը ներկայացվել է ԵԽ նախարարների կոմիտեին. Կիրակոսյան

Կիրակոսյան

Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի` Լաչինն [Բերձոր] արգելաբացելու մասին միջանկյան միջոց կիրառելու որոշումը չկատարելու հարցը դատարանը ներկայացրել է ԵԽ նախարարների կոմիտեին։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Դատարանը որոշման մասին ծանուցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին։ Այս կոմիտեն, ըստ էության, ԵԽ հիմնական քաղաքական հարթակն է, որտեղ տեղի է ունենում վճիռների վերաբերյալ քննարկումներ»,- նշեց Կիրակոսյանը։

Նա հայտնեց, որ հարցը բարձրացվել է նախարարների կոմիտեի շրջանակում` ՀՀ արտգործնախարարության գործընկերների և Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ համագործակցության արդյունքում։

Միաժամանակ, Կիրակոսյանը նշեց, որ այս պահին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի կրկին Լաչինի [Բերձոր] մասին որոշման կատարման առնչությամբ ՀՀ–ի կողմից վերոհիշյալ դատարանում ինչ-որ քայլ անելու կարիք չկա, քանի որ որոշումը շատ հստակ է։

«Դատարանը հնարավորություն ունի կազմել 3 դատավորից կազմված կոմիտե, որը կարող է ավելի հետևողականորեն որոշումների կատարմանը հետևել։ Նման պահանջ դատարանին բազմիցս ենք ներկայացրել, սակայն սա դատարանի ներքին խնդիրն է, և դատարանն ինքն է որոշում նման քայլ անել, թե ոչ։ Ամեն դեպքում մենք շարունակում ենք այս հարցը բարձրացնել»,– ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ որոշումների կատարման պրոցեսը քաղաքական է։

Նա հավելեց, որ հայկական կողմի ջանքերը պետք է ուղղված լինեն հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելուն։ Դա այն մարմինն է, որը լիազորություն ունի իրականացնելու դատարանի վճիռների կատարման վերահսկողությունը: Այնուամենայնիվ, ըստ Կիրակոսյանի, նման որոշումների չկատարումը, հանգեցնում է խաղաղության և միջազգային անվտանգության սպառնալիքների:

Դիտումների քանակը: 3775
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին