Մնացականյանը և Բայրամովը կրկին կհանդիպեն Ժնևում հոկտեմբերի 29-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը: «Հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են արտաքին գործերի նախարարների և փոխարտգործնախարար Սթիվեն Բիգունի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր ասպեկտների իրականացման ուղղությամբ՝ իրենց պարտավորություններին համապատասխան՝ նշելով, որ իրենք Փարիզի հետ այդ պարտավորությունները հաստատել են հոկտեմբերի 18-ին: Համանախագահները կողմերին հիշեցրել են նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայքլ Պոմպեոյի, Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարության մասին, որոնք կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի դիտարկման հնարավոր չափորոշիչները և հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն համապարփակ կարգավորման հիմնական էական տարրերի քննարկման նախաձեռնումը: Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին՝ քննարկելու, ձեռք բերելու պայմանավորվածություն և սկսելու իրականացնել համաձայնեցված ժամկետներում բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան»:

Հայտարարվեց 3-րդ հումանիտար հրադադարը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և Կարդալ ավելին

Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է ԵՄ համար. Ժոզեպ Բորել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար։ Կարդալ ավելին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչեցրած Էրդողանի վիրավորանքներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցված Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները։ Ֆրանսիայի ԱԳՆ–ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իր երկրի հանդեպ իրականացվող քարոզչությունը կեղծ է, զրպարտող։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի արձագանքի պատճառ դարձավ Կայսերի քաղաքում Էրդողանի հերթական ելույթը, որում նա մասնավորապես ասել էր․ «Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի»։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հաստատել է, որ Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից Փարիզում խորհրդակցությունների համար։ «Վերջին օրերին Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության արտահայտման որևէ պաշտոնական նշանի բացակայությանն ավելացավ ատելի և կեղծ քարոզչությունը Ֆրանսիայի դեմ։ Դա ցույց է տալիս մեր դեմ և մեր ներսում ատելություն սերմանելու ցանկությունը, ինչպես նաև ուղղակի վիրավորանք է հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակում»,- նշված է նախարարի խոսքում հաղորդագրությունում։ Նա ընդգծել է՝ նման պահվածքն անթույլատրելի է հատկապես դաշնակից երկրի կողմից։ Այդ պատճառով էլ դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների նպատակով։

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Հյու ՄքԴերմոթին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին՝ երախտագիտություն հայտնելով նահանգի խորհրդարանում Արցախին սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Կարդալ ավելին

Ճանաչենք մեր հերոսներին. ՊՆ

Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, Կարդալ ավելին

ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Կարդալ ավելին

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Երեկ Հայաստան ժամանած շուրջ 2 տասնյակ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր արդեն այցելել են Ծիծեռնակաբերդ։ Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1915-ին զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել։ Կարդալ ավելին

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Կարդալ ավելին