Դադարեցվում է «Միասնական հայրենիք» և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը

«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը։ Կարդալ ավելին

Զոհրաբ Մնացականյանը լքում է կառավարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում գրելուց հետոհանդիպել է ԱԳՆ անձնակազմի հետ։ Կարդալ ավելին

ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը՝ հիմնվելով նաև ՄԻՊ-ի ապացույցների վրա

ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստի վերաբերյալ և կոչ արել անհապաղ հեռացնել նրանց: Կարդալ ավելին

Հայկական ուժերը դիմադրում են նույնիսկ այս պայմաններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ասկերան քաղաքի Ադրբեջանի տիրապետության հանձնած Ակնա թաղամասում 12 զինծառայող հրաժարվում են լքել իրենց դիրքերը և շարունակում են դիմադրություն ցուցաբերել թշնամուն։ Կարդալ ավելին

«Վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուղերձում նշել է, որ կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ։ Կարդալ ավելին

ՀՀ ՄԻՊ֊ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը

《ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների》,֊ նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոսյանը: Նրա խոսքերով այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ: 《Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար: Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ》,֊ նշել է Թաթոսյանը:

Տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարարի հետ

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կարդալ ավելին

ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Կարդալ ավելին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է միջազգային պատկան մարմիններին՝ պահանջելով կանխել մշակութային վանդալիզմը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։ Կարդալ ավելին