Խոցվել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքերը․Տեսանյութ

Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը: Կարդալ ավելին

Հուլիսի 16-ի գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի


Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը: Հրետակոծվել են Այգեպար և Մովսես գյուղերը


Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Կարդալ ավելին

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան հանդես եկավ հերթական ճեպազրույցով, որի ընթացքում ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և պատասխանեց լրագրողների հարցերին։ Կարդալ ավելին

Մահացել է ևս 11 անձ: Հուլիսի 15-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 515-ով` հասնելով 33005-ի


Վարչապետը ստորագրել է միջնորդություն զոհված զինծառայողներին հետմահու պարգեւատրելու վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մայոր Գարուշ Համբարձումյանին, կապիտան Սոս Էլբակյանին, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին հետմահու պարգեւատրելու վերաբերյալ միջնորդությունը։ Կարդալ ավելին

Կայացավ Արծրուն Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը․ Տեսանյութ

Այսօր՝ հուլիսի 14-ին, կայացավ առաջին բրիֆինգը, որի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց իրավիճակը կապված Հայաստանի Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքների հետ և պատասխանեց լրագրողների հարցերին։ Կարդալ ավելին