Վարչապետը ստորագրել է միջնորդություն զոհված զինծառայողներին հետմահու պարգեւատրելու վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մայոր Գարուշ Համբարձումյանին, կապիտան Սոս Էլբակյանին, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին հետմահու պարգեւատրելու վերաբերյալ միջնորդությունը։

“Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Արիության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:

Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եւ կլինե՛նք:

Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը”, — գրել է ՀՀ վարչապետը իր Ֆեյսբուքյան էջում:

Դիտումների քանակը: 4532
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին