Արցախցին երբեք չի ապրել և չի կարող ապրել Ադրբեջանի հետ խաղաղությամբ. ԱՀ ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին։ Կարդալ ավելին

Հայաստանի միջոցով կարելի է դուրս գալ համաշխարհային շուկա. Ալի Ռասուլիան

Հայկական շուկան Իրանի՝ սննդամթերքի և տնտեսական պարագաների արտադրմամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների համար լավ հնարավորություն է: IRNA գործակալությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Իրանի հանքերի, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալի Ռասուլիանը։ «Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և կարող է իրանական ապրանքների համար տարացիկ ուղի լինել դեպի Ռուսաստան և հաշվի առնելով նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ անգամ դեպի եվրոպական երկրներ: Այս երթուղով կարելի է ապրանքներ, մեքենաշինական սարքավորումներ, ինժեներական և տեխնիկական ծառայություններ արտահանել»,- նշել է նա: Ռասուլիանը շեշտել է, որ պետք է օգտվել ստեղծված հնարավորությունից և ներկայություն ապահովել հայկական շուկայում, քանի դեռ իրենց մրցակիցները դա չեն արել: Ըստ պաշտոնյայի՝ հայկական շուկայում ներկայություն ունենալով, Հայաստանի միջոցով հնարավոր կլինի դուրս գալ համաշխարհային շուկա: Թեմայի առնչությամբ IRNA-ն զրուցել է նաև Հայաստանում իրանական ցուցահանդեսի կազմակերպիչներից Հասան Մորթաջի հետ: Վերջինս ընդգծել է, որ հունիսին Երևանում կայացած ցուցահանդեսը լավ է ընդունվել: Նա նշել է, որ Հայաստանը մաքսատուրքի ցածր դրույքաչափերով կարող է ապրանքներ արտահանել Կանադա, և Իրանը կարող է օգտվել այդ հնարավորությունից ու Հայաստանի միջոցով իրանական ապրանքները արտահանել Հյուսիսային Ամերիկայի երկրներ: Այս համատեքստում նա նաև կարևորել է իրանական ապրանքների որակի բարձրացման անհրաժեշտությունը:

ԱՄՆ սենատորները կոչ են անում Բայդենին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Ամերիկացի մի խումբ սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որպեսզի վերջինս ճնշում գործադրի և պատժամիջոցներ սահմանվի Թուրքիայի վրա։ Կարդալ ավելին

Եվրոպական խորհրդի նախագահն այսօր կժամանի Հայաստան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկօրյա այցով այսօր կժամանի Հայաստան։ Կարդալ ավելին

Արցախի ՄԻՊ֊ը հաստատել է Շուշիի կրակահերթերը

Շուշիից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում։ Կարդալ ավելին

Գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից

Այս պահին գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Ալեն Ղուլյանը: «Այս պահին գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից.. Էլ ո՞վ է լսել։ Խաղաղապահների թեժ գծի համար կա՞.. Մերոնց որ զանգեմ, լսածս հերքելու են»,-նշել է նա: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ևս նույն հատվածում կրակոցներ էին, ինչի վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել։

Արցախի բյուջեի մուտքերը նվազել են 90 տոկոսով. ՀՀ֊ն հերթական աջակցությունը կտրամադրի

Այսօր ՀՀ կառավարության նիստում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ 2020թ–ի պատերազմից տուժած արցախցիներին Կարդալ ավելին

Հուլիսի 14-ին հայտնաբերվել է ևս 7 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Կարդալ ավելին