Գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից

Այս պահին գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Ալեն Ղուլյանը:

«Այս պահին գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից..

Էլ ո՞վ է լսել։ Խաղաղապահների թեժ գծի համար կա՞..

Մերոնց որ զանգեմ, լսածս հերքելու են»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ևս նույն հատվածում կրակոցներ էին, ինչի վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել։

Դիտումների քանակը: 4123
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին