Գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից

Այս պահին գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Ալեն Ղուլյանը: «Այս պահին գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից.. Էլ ո՞վ է լսել։ Խաղաղապահների թեժ գծի համար կա՞.. Մերոնց որ զանգեմ, լսածս հերքելու են»,-նշել է նա: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ևս նույն հատվածում կրակոցներ էին, ինչի վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել։