Մայիսի 14-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու դեպքի առթիվ 8 անձ բերման է ենթարկվել, մեկ անձ ձերբակալվել է։
Կարդալ ավելին
Սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, և ժամը 11։45-ից էներգաբլոկն անջատվեց ՀՀ էներգահամակարգից։ Այդ մասին հաղորդում է ՀԱԷԿ-ի տնօրինությունը։
Համաձայն տեղեկության ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տևողությամբ։ Դա պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով:
«ՊՆՎ-2021-ի նախատեսվող աշխատանքներին մասնակցելու են ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները», - ասված է հաղորդագրությունում։
Փաստորեն՝ այսօրվանից մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանի էներգետիկ համակարգի համար շատ դժվար փուլ է լինելու։ Բացի այն, որ ատոմային կայանը սովորականից ավելի երկար է կանգնելու, զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաև, ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից 330 մլն կՎտժ էլէներգիա չի ստանալու` 36 ՀԷԿ-րից 30-ն Ադրբեջանի տիրապետության տակ լինելու պատճառով։
Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Չերնոբիլի ատոմակայանի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»:
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին:
Կարդալ ավելին
Ամերիկացի կոնգրեսական Թեդ Լյուն իր պաշտոնական էջում գրառում է կատարել Սյունիքի մարզում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ:
Կարդալ ավելին
Նիդեռլանդների JA21 կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, խորհրդարանի պատգամավոր Դերկ Յան Էպինկը
Կարդալ ավելին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում: Օրենսդիրը մասնավորապես գրել է.
Կարդալ ավելին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական արտաքին քաղաքական կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոյի հետ։
Կարդալ ավելին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն Ադրբեջանի զորքերի կողմից
Կարդալ ավելին
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Կարդալ ավելին