Քաղաքականություն
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
Ինչպես Հայաստանի Հանրապետության Հատուկ Քնչական Ծառայությունից հայտնում են՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով
Կարդալ ավելին
Հայաստանը կքննարկի ԼՂ հարցում փոխզիջման սահմանը, երբ Բաքուն դրան պատրաստ լինի. Փաշինյան
Ադրբեջանի հետ հայկական կողմը կքքնարկի փոխզիջման հնարավորությունը եւ սահմանը, երբ Բաքուն իսկապես պատրաստ լինի դրան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամնաակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարդալ ավելին
Տեր-Պետրոսյանն ինձ տեղեկություններ է փոխանցել ԼՂ հակամարտության մասին. Փաշինյան
Հայաստանի վարչապետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշ մանրամասներ ներկայացրեց իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկություն է հայտնել իր հետ քննարկելու որոշ հարցեր եւ Փաշինյանը նրան հրավիրել է կառավարական առանձնատուն:
Կարդալ ավելին
Ո՞րն է էական հայ-ռուսական հարաբերություններում. Դուգինի խոսքերը՞, թե՞ լուրջ գործոննները
տագնապներ, ռիսկեր ու սպառնալիքներ կանխելու տեսանկյունից: Այս մասին Երեւանում հուլիսի 20-ին հայտարեց հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներին ու հնարավորություններին նվիրված համաժողովին հայտարարեց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, որի հետ չհամաձայնեցին համաժողովին մասնակից մյուս փորձագետները:
Կարդալ ավելին
Հայաստանը կքննարկի ԼՂ հարցում փոխզիջման սահմանը, երբ Բաքուն դրան պատրաստ լինի. Փաշինյան
Ադրբեջանի հետ հայկական կողմը կքքնարկի փոխզիջման հնարավորությունը եւ սահմանը, երբ Բաքուն իսկապես պատրաստ լինի դրան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամնաակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարդալ ավելին
Մեր տնտեսական քաղաքականության հենասյուներից է կոռուպցիայի դեմ պայքարն. Փաշինյան
ՀՀ կառավարության նպատակն է ստեղծել տնտեսական ներառական համակարգ: Այս մասին կառվարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շատերին հայտնի չէ, թե կառավարությունը տնտեսական ինչ քաղաքականություն է վարում:
Նրա խոսքով, դիտարկում է արվում, թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում կառավարությունը: «Կարծում եմ, որ մենք մանրամասնորեն չենք բացատրել, մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը տնտեսական ներառող համակարգ ստեղծելն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետեւ նա նշեց, որ հեղափոխությունից առաջ երկրում առկա է եղել մի տնտեսական համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտներ հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, ու սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել ներքին արդյունքի ձեւավորման մաս դառնալ:
«Այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, պետք է լինեն հասանելի: Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու պայման՝ կոռուպցիայի բացակայություն ու անկախ դատական համակարգ: «Մենք հետեւողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը առաջիկայում պետք է ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում»,- ընդգծեց Փաշինյանը:
Ստեփանակերտում հանրահավաքները շարունակվում են
Հուլիսի 18-ին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում տեղի է ունեցել հերթական հանրահավաքը, ինչի մասին հայտարարվել էր նախօրեին:
Կարդալ ավելին
Թուրքիան լրացուցիչ սպառազինություն է ուղարկել Սիրիա
Թուրքիայի զինված ուժերը լրացուցիչ զրահատեխնիկա, համազարկային կրակի համակարգեր և ծանր սպառազինություն են ուղարկել Սիրիա. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կարդալ ավելին
Արցախը քաղաքական նոր փուլ է թևակոխում. ինձ տեսնում եմ քաղաքական տիրույթում. Հարությունյան
Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարությունը, հատկապես Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ 2020 թվականի ընտրություններում չառաջադրվելու հայտարարության ֆոնին, ընկալվեց որպես նախագահի թեկնածուի հայտ:
Կարդալ ավելին