Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարություն

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ. 1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ 2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ 3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ 4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։ [video width="640" height="360" mp4="https://arcakh24.info/wp-content/uploads/2020/10/52730949_2002624319875214_5426100863225851156_n.mp4"][/video]

ՊԲ֊ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Կարդալ ավելին

Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Նախագահ Արայիկ Հարությունյանը իր ցավակցությունն է հայտնել Ալբերտ Հովհաննիսյանի հորը։ Նրա հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Կարդալ ավելին


Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը

Ժնևի քաղաքային խորհուրդը դատապարտել է 2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի կողմից հարձակումը Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Շուշիի կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորման վերաբերյալ

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Կարդալ ավելին

«Զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է», հրամայել՝ որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի՛ հայրենակիցներ, մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, Կարդալ ավելին

ՊԲ-ն  հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է 30 զինծառայող․ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Կարդալ ավելին

Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել էր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով: Կարդալ ավելին

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Ադրբեջանի հետ սահմանի շրջակայքում երկու ԱԹՍ-ի ընկնելու մասին

Այսօր Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Հոկտեմբերի 7-ին ներքին գործերի նախարարությունը Կարդալ ավելին