Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Կանադայի Լավալ քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Բանաձևում նշված է, որ Լավալ քաղաքը՝ ▫️ճանաչում է Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ▫️դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան, ▫️Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում իրենց ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքն ապահովելու համար, ▫️կոչ է անում Կանադայի կառավարությանն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Կարդալ ավելին

Հակառակորդի կրած զինտեխնիկայի ու մարդկային կորուստների ամփոփում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Կարդալ ավելին

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Կարդալ ավելին

Ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի հարցաքննությունից հատված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, Կարդալ ավելին

Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը

Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ: Կարդալ ավելին

Հակառակորդի կրած զինտեխնիկայի ու մարդկային կորուստների ամփոփում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Կարդալ ավելին

Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո․ ԱՀ ՊԲ

Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Կարդալ ավելին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին: Հանդիպմանը մասնավորապես խոսվել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական Կարդալ ավելին