Ճանաչենք մեր հերոսներին. ՊՆ

Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի, Կարդալ ավելին

Թիրախավորվել է Զարդարաշեն գյուղը

Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Կարդալ ավելին

Հակառակորդի կրած զինտեխնիկայի ու մարդկային կորուստների ամփոփում

Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Կարդալ ավելին

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը կընդունի արցախցի կանանց

Բողոքի ակցիա իրականացնող արցախցի կանանց ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից տեղեկացրին, որ վաղը ժամը 11:00-ին ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը Կարդալ ավելին

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝ արժանանալով հասարակության գովասանքին: Կարդալ ավելին

ՌԴ ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը հակամարտության կարգավորման հարցում

Ռուսաստանը չի թաքցնում, որ դեմ է ԼՂ խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումը։ Այս մասին հունական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը։ Կարդալ ավելին

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց Կարդալ ավելին

Մնացականյանը և Բայրամովը կրկին կհանդիպեն Ժնևում հոկտեմբերի 29-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը: «Հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են արտաքին գործերի նախարարների և փոխարտգործնախարար Սթիվեն Բիգունի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր ասպեկտների իրականացման ուղղությամբ՝ իրենց պարտավորություններին համապատասխան՝ նշելով, որ իրենք Փարիզի հետ այդ պարտավորությունները հաստատել են հոկտեմբերի 18-ին: Համանախագահները կողմերին հիշեցրել են նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայքլ Պոմպեոյի, Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարության մասին, որոնք կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի դիտարկման հնարավոր չափորոշիչները և հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն համապարփակ կարգավորման հիմնական էական տարրերի քննարկման նախաձեռնումը: Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին՝ քննարկելու, ձեռք բերելու պայմանավորվածություն և սկսելու իրականացնել համաձայնեցված ժամկետներում բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան»:

Հայտարարվեց 3-րդ հումանիտար հրադադարը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և Կարդալ ավելին

Ճանաչենք մեր հերոսներին. ՊՆ

Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, Կարդալ ավելին