Հայաստանի ու Արցախի ՄԻՊ դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին ուղարկել են Արցախ այցի հրավերներ

Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր: Կարդալ ավելին

Ադրբեջանը օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Կարդալ ավելին

Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ

Հայ զինվորների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ակնհայտ նման են իսլամական պետության (ԻԼԻՊ, ISIS) կամ մյուս ահաբեկչական խմբավորումների մեթոդների հետ։ Կարդալ ավելին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանն է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որի կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։ Կարդալ ավելին

«Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ». Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունն էթնիկ հայերի նկատմամբ։ Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։ Հ․ Գ․ Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ։ Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=737069183558956&id=100017676420633

Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքների մասին հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Կարդալ ավելին

Քաղաքակիրթ պահվածքով «Հայկական» հրթիռը Մինգեչաուրում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, որ իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել, ծաղրի թեմա է դարձել հայ օգտատերերի շրջանում: Հիքմեթ Հաջիևը նաև լուսանկարներ էր հրապարակել «դեպքի վայրից»։ ««Հայկական» հրթիռի ինչպիսի քաղաքակիրթ պահվածք։ Այնքան նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Այսպիսի ակնհայտ կեղծիք, ծիծաղելի է»,- գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մասիս Մայիլյանը ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՀ  մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Կարդալ ավելին