Հուլիսի 16-ի գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի


Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը: Հրետակոծվել են Այգեպար և Մովսես գյուղերը


Մահացել է ևս 11 անձ: Հուլիսի 15-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 515-ով` հասնելով 33005-ի


Կայացավ Արծրուն Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը․ Տեսանյութ

Այսօր՝ հուլիսի 14-ին, կայացավ առաջին բրիֆինգը, որի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց իրավիճակը կապված Հայաստանի Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքների հետ և պատասխանեց լրագրողների հարցերին։ Կարդալ ավելին

Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել 2 սպա

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Կարդալ ավելին

Արցախում հուլիսի 14-ի դրությամբ ևս 5 նոր կորոնավիրուսային վարակ է գրանցվել


Մահացել է ևս 8 անձ: Հուլիսի 14-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 339-ով` հասնելով 32590-ի


Արցախում հուլիսի 13-ի դրությամբ ևս 1 նոր կորոնավիրուսային վարակ է գրանցվել

Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն Արցախում գրանցվել է ևս 1 կորոնավիրուսային վարակի դեպք։ Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից. Սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը: Կարդալ ավելին