Ճանաչենք մեր հերոսներին. ՊՆ

Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Կարդալ ավելին

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև: Կարդալ ավելին

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Կարդալ ավելին

Ճանաչենք մեր հերոսներին. ՊՆ

Ճանաչենք մեր հերոսներին Մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքային –պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են <<Արիության համար>> մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար: Ռաֆիկ Օրդոյանը <<Մարտական ծառայություն>> մեդալով կպարգևատրվի հակառակորդի 3 ԱԹՍ ոչնչացնելու համար: Նույն կարգի մեդալների են ներկայացվել նաև մայոր Արմեն Բախյանը, ավագ լեյտենանտ Գագիկ Ամիրխանյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Բաբայանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Նարեկ Ալավերդյանը մարտական բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հակառակորդ 4 ԱԹՍ շարքից հանելու համար: Իսկական հերոսին վայել արդյունք է գրանցել հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, ով կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների և սառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը:

Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից: Կարդալ ավելին

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Կարդալ ավելին

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Կարդալ ավելին

Ստեփանակերտն այսօր նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. նախագահ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել գերմանական «Բիլդ» պարբերականին: Կարդալ ավելին

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Այդ մասին հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ վերջին օրերին ANIF-ը մեծ կազմակերպական և համակարգված աշխատանք է իրականացրել՝ ֆրանսիացի իր գործընկերների հետ: «10 օր մենք Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի (ANIF-ի տնօրենների խորհրդի անդամ), տեղացի լրագրողների, խորհրդարանի պատգամավորների հետ աշխատում էինք ՝բացատրելով, թե սեպտեմբերի 27-ից ի վեր ինչ է տեղի ունենում արցախա-ադրբեջանական շփման  գծում, ներկայացնում էինք նաև թե Թուրքիայի, թե վարձկանների դերը, ներգրավվածությունը, որը լիարժեք փոխում է պատկերը: Բացատրել ենք, որ հանգուցալուծման միակ իրական քաղաքական ճանապարհը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից: Եվ քանի որ Ֆրանսիայի խորհրդարանում մարդիկ իրականությունը արագ են հասկանում, նախագիծն այսօր առավոտյան մտավ Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատ»,-ասաց Փափազյանը: Նախագիծը նախատեսվում է, որ կքննարկվի առաջիկա մի քանի շաբաթներում: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը: Փափազյանն իր երախտագիտությունը հայտնեց ֆրանսիացի գործընկերներին,  որոնք իրենց հայանպաստ ձեռնարկումներով հետևողականորեն իրենց օժանդակությունն են բերում Արցախի խնդրի կարգավորման և արդարության վերականգնման գործընթացներին: Փափազյանը նկատեց, որ նույն ուղղությամբ աշխատանքներ են տանում Լոնդոնում, Հռոմում:

Լավրովը անհրաժեշտ է համարում, որ Արցախում տեղակայվեն խաղաղապահներ

Հայկական զինված ուժերի հեռացումը Ադրբեջանի կողմից պահանջվող շրջաններից պետք է ուղեկցվի անվտանգության երաշխիքներով, Հայաստանի ու Ղարաբաղի միջև հուսալի միջանցքով, Կարդալ ավելին