ԱՀ ԱԻՊԾ֊ն հաղորդագրություն է տարածել

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետսկան ծառայությունը տեղեկացնում է, որ Կարդալ ավելին

Արցախի ՄԻՊ-ը տեղեկություն է ստացել ադրբեջանցի դիվերսանտների կողմից Հադրութի երկու բնակչի սպանության մասին

Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ Կարդալ ավելին

ՄԻԵԴ են ներկայացվել ԼՂ հակամարտությանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ

ՀՀ կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման Կարդալ ավելին

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ

Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։ Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։

Ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. ՊԲ

Պաշտպանության բանակը հաբտնում է, որ. 《Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով։》

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարության արդյունքներով

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարության արդյունքներով ▪️Հարց. Պարո՛ն նախարար, կխնդրեմ ամփոփեք՝ ինչ օրակարգով եք ժամանել Մոսկվա և ինչ արդյունքներով ենք վերադառնում ռեկորդային տևողությամբ այս բանակցություններից հետո: ▪️Զոհրաբ Մնացականյան. Այո, բավական բարդ գործընթաց էր։ Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրները վերաբերում էին հետևյալին. կարողանալ հասնել մի իրավիճակի, որում կարողանանք վերջ դնել այս ագրեսիային։ Եվ հասկանում եք, որ ագրեսիան այս պարագայում ընթանում էր առանձնահատուկ իրավիճակում, երբ Ադրբեջանի գործողությունները համալրված էին Թուրքիայի բավական բաց և ուժգին աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ։ Փաստորեն, Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցները կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում այս իրավիճակում, երբ բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ այդ ուժերի ներգրավմամբ։ Իրավիճակը տարածաշրջանում մնում է բավական փխրուն։ Մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարի, որովհետև սա ուղղակի և՛ տարածաշրջանի համար, և՛ Լեռնային Ղարաբաղի համար, առաջին հերթին, դարձել էր բավական լուրջ մարտահրավեր։ Եվ առանց այս իրավիճակին ավարտ դնելու, վերջնակետ դնելու որևէ առաջընթացի մասին խոսելն, իհարկե, անհնար կլինի։ Ինչը բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմական գործողությունները, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին, և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է միակ ձևաչափը, միջազգայնորեն ճանաչված ձևաչափը բանակցությունների և խաղաղ գործընթացի համար։ Եվ որևէ այլ ուժ, մասնավորապես Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ։ Այժմ առաջին խնդիրը ուղղակի այս ճգնաժամն ավարտին հասցնելն է։ Այստեղ դուք գիտեք, որ նշանակություն ուներ համանախագահության դերակատարությունը. հենց առաջին օրվանից բավական մեծ նշանակություն ունեին համանախագահ երկրները: Ծանոթ եք համանախագահ երկրների նախագահների մակարդակով հայտարարությանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, նախագահների առանձին այն քայլերին, գործողություններին, որ իրենք կատարում էին: Այդ առումով մեծ է և՛ Ֆրանսիայի նախագահի դերակատարությունը, և՛ Միացյալ Նահանգների կողմիցհայտարարությունը թե՛ նախագահի, թե՛ պետքարտուղարի մակարդակով։ Սա շատ էական էր՝ մտահոգության խորությունը, իրավիճակի լրջությունը և ներգրավվածությունն ի ցույց դնելու առումով։ Բայց նաև ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն դերակատարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնեց և ՌԴ նախագահն անձամբ իր ներուժը ներդրեց սրա մեջ, ինչպես և մյուսները։ Մենք այսօր հավաքվել էինք, որպեսզի փորձեինք իրական գործնական արդյունք ստանալ այն երկխոսությունից, որ տեղի էր ունենում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև՝ առանձին-առանձին։ Եվ մեր հանձնարարությունն էր, բնականաբար, հասնել դրա իրականացմանը։ Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք վաղը ժամը 12-ից հետո կանգնեցնել այս իրապես շատ լուրջ մարտահրավերը, շատ լուրջ իրավիճակը, որը սպառնում է մեր հայրենակիցներին։ Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ֆիզիկական անվտանգության մեր մտահոգություններն ամբողջովին արդարացված են, և դրանք անմիջապես գոյություն ունեն: Խաղաղ բանակցությունների գործընթացում մեզ համար առաջնայինը եղել և մնում է մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը, և մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի իրենց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը և իրականացումը, որը կբերի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների՝ այդ կարևոր նպատակին հասնելուն, որը ամրագրում է իրենց ինքնորոշման իրավունքը, ամրագրում է այդ իրողությունը, որ նրանք պետք է ապրեն ազատ և որոշեն իրենց կյանքը, ճակատագիրը այդ կարգավիճակում որպես մի միավոր, որը ճանաչված լինի բոլորի կողմից այն բոլոր առումներով, որպես անկախ պետություն։ ▪️Հարց. Հումանիտար հրադադարի մեկնարկի մասին օր և ժամ ասվեց, բայց չասվեց շարունակության մասին։ ▪️Զոհրաբ Մնացականյան. Դա առաջին քայլն է։ Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ է լինելու իրականացնել որոշ գործողություններ հումանիտար բնույթի հարցերը լուծելու համար։ Մյուսը կարևորագույն խնդիրը, որը բխում է մեր այս համաձայնությունից, կրակի դադարի ամրագրումն է, այն մեխանիզմների ամրագրումը, որոնք ապահովում, ամրապնդում են կրակի դադարը, ամրապնդում են այս գործողությունների վերսկսման բացառումը։ Ռուսաստանի Դաշնությունը և համանախագահ երկրները ունեն կարևոր գործառույթ իրականացնելու: Մեր համաձայնեցրած տեքսից կնկատեք, որ դրանք մեկը մյուսից բխող քայլեր են՝ առաջին, երկրորդ, երրորդ, որոնք ենթադրում են իրավիճակի կայունացում, տարածաշրջանում կայունության վերականգնում, Արցախում մեր հայրենակիցների անվտանգության համակարգի վերականգնում և ամրապնդում և խաղաղ գործընթացի շարունակություն, որը, բնականաբար, մեզ համար եղել է առաջնային նպատակ։

ՊԲ հաղորդում է

Ի կատարումն հոկտմբերի 9-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության՝ ՊԲ ստորաբաժանումներին հրամայվել է դադարեցնել կրակը:

ՊԲ֊ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Կարդալ ավելին

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարություն

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ. 1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ 2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ 3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ 4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։ [video width="640" height="360" mp4="https://arcakh24.info/wp-content/uploads/2020/10/52730949_2002624319875214_5426100863225851156_n.mp4"][/video]

Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. ՀՀ ԿԳՄՍՆ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին. «Ի պատասխան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման՝ ես ի թիվս մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցների, նամակ եմ ուղարկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գլխավոր տնօրենին՝ այս հեղինակավոր կառույցի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի մշակութային բաղադրիչի վրա: Ներկայացրել եմ այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի շրջանակներում Տիգրանակերտի հելենիստական և վաղ միջնադարյան շրջանի հայկական մշակույթի կարևորագույն հուշարձանային համալիրի և հայկական ճարտարապետության գոհար՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման փաստերը՝ իր բնօրրանում հայ ժողովրդի մշակութային հետքի ոչնչացման ցեղասպան քաղաքականության ընդհանուր շրջանակում, այդ թվում՝ անդրադառնալով հայկական քաղաքակրթական առանցքային արեալներից Նախիջանում հայկական մշակութային ժառանգության բնաջնջմանը: Միաժամանակ նույն Շուշիում մուսուլմանական մզկիթի վերակառուցման օրինակով ցույց եմ տվել մշակութային արժեքների պաշտպանության առումով միանգամայն հակոտնյա իրավիճակը, որն առկա է ազատ Արցախի Հանրապետությունում: Մշակութային ժառանգության միտումնավոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է և ցեղասպան քաղաքականության դրսևորում: Կոչ եմ արել վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, մշակութային ցեղասպանությունը, որի զոհ կարող են դառնալ Արցախի Հանրապետության շուրջ 4 հազար հուշարձանները: #Դուխով, #ՀաղթելուԵնք, #ՍարքելուԵնք, #StopAzerbaijaniAggression, #ArtsakhStrong, #ArmeniaAgainstTerrorism Նամակի առանցքային կետերը ստորև. On October 8 at least twice, the masterpiece of the Armenian architecture - iconic Holy Savior Ghazanchetsots Cathedral located in the cultural capital of Artsakh, Shushi, was targeted and shelled by the air forces of the Republic of Azerbaijan, causing significant damages. One of the bombardments took place during the visit of foreign journalists who were reporting the earlier shelling. Three journalists got injured during second attack of church in Shushi. Since September 27, 2020 Azerbaijan has been conducting a military offensive along the entire line of contact between Nagorno-Karabakh and Azerbaijan and in the direction of state border with Armenia. There are approximately 4,000 monuments on the territory of Artsakh, all of which are under threat. As international media outlets reported recently, Azerbaijan has also shelled the 2,000-year-old archaeological city of Tigranakert, a major site of Hellenistic and Early Medieval Armenian civilizations. The deliberate destruction of cultural heritage constitutes a war crime. Targeting cultural heritage sites, especially in war situations, is strictly prohibited by a number of international conventions, including the UNESCO Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict and its two. Unfortunately, when Azerbaijan erased the entire Armenian cultural heritage of Nakhichevan between 1997-2006, it didn’t receive appropriate condemnation from UNESCO. That silence resulted in the erasure of 89 medieval churches, 5,840 khachkars and 22,000 tombstones. This systematic destruction is consistent with the Azerbaijani government’s relentless persecution of Armenians’ Christian identity and, therefore, targets not only an ethnic group but also a religion. Contrary to the Azerbaijani authorities' policy of state-sponsored cultural destruction and unfounded accusations against the Armenian side, Armenia and Artsakh have consistently and unconditionally pursued long-term positive peacebuilding measures through cultural preservation. In 2019, for example, in cooperation with the Artsakh Government, IdeA Foundation conducted the restoration of the Gyovhar Agha (Verin Juma) mosque in Shushi. Azerbaijan’s October 8, 2020 shelling of Shushi’s Holy Savior Ghazanchetsots Cathedral was not Azerbaijan’s first abuse of that major cultural site. After deporting the local Armenian community in 1988 1998, the Azerbaijani authorities demolished the Cathedral’s relief carvings, turned the church into an arsenal, and during the 1990s Karabakh war used it as the warehouse of the Azerbaijani authorities’ GRAD missile launcher system, effectively converting one of the most sacred sites for the Armenian people into a physical source of death for nearby civilians. We call upon UNESCO and all other relevant organizations to urgently and unequivocally condemn Azerbaijan’s continuous aggression and targeting of cultural heritage sites and other cultural and civilian infrastructures. We are convinced, that the timely actions by UNESCO and other world-leading organizations will allow to stop the further destruction of cultural monuments and civilian infrastructures in Artsakh».