Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը
Կարդալ ավելին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է
Կարդալ ավելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:
Կարդալ ավելին
Արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացված են Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են:
Կարդալ ավելին
Զինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր:
Կարդալ ավելին
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերն այն մասին, որ զինծառայողների սննդի կազմակերպման գործընթացում իրականցվող բարեփոխումները հեռուն գնացող նպատակ ունեն, երկար սպասել չտվեցին: Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականի դեկտեմբերին պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ փորձնական ծրագիր է սկսվելու և որի իրականացման համար հայտարարվել էր մրցույթ, հայտարարելով, որ եթե մինչև հիմա գործընթացն իրականացվում էր ԶՈՒ–ի միջոցով, ապա այսուհետ գործընթացում ներգրավելու են մասնավոր գործընկերներին:
Մրցույթում հաղթող էր ճանաչվել մի քանի ընկերություն, որոնցից դեռ միայն «Արտ Լանչ» սննդի կետերի ցանցն է սկսել իր գործունեությունը: Մի քանի օր առաջ «Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, որ նրանք արդեն սկսել են պաշտպանության նախարարության զորամասերից երկուսում ճաշարանների շահագործումը: «Գործընթացը շարունակական է, ամիսը մի քանի զորամասերի ճաշարաններ կանցնեն նույն մեթոդին: Աշխարհի զարգացած և հզոր բոլոր երկրների բանակներում զինվորի հացը վստահված է մասնավորին: Ի՞նչ առավելություն կա։ Նշեմ կարևորագույները՝ որակի բարձրացում և տեսականու ընդլայնում», - նշել է Բակուր Մելքոնյանը:
Նոր համակարգը թույլ է տալիս նաև ճաշարաններից լիովին վերացնել վերակարգերը։ Անձնակազմն այսուհետ չի միջամտի սննդի պատրաստման գործընթացին և կզբաղվի բացառապես մարտական նախապատրաստությամբ։ Խոհանոցային գործերով կզբաղվեն այն մասնավոր ընկերության աշխատակիցները, որը կազմակերպում է զինվորներին սննդով ապահովելու գործընթացը։
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ նրանք ընդգծել են երկու կարևոր նպատակներ`
1. Ապահովել բարձր որակ և բազմազանություն,
2. Ճկուն գնումների շնորհիվ ապահովել մաքսիմալ տեղական արտադրանքի օգտագործում։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հրատարակել է հետաքրքրական ցուցանիշ, առ այն, որ ներկայումս երկրի զինված ուժերի ղեկավարությունը հասել է նրան, որ բանակի համար նախատեսված պարենամթերքի ընդհանուր ծավալի մոտ 75 տոկոսը գնվում է ներքին շուկայում։
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին:
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը
բաշխեց բուժումից վերադարձած զինվորականներին։
Կարդալ ավելին