Կիպրոսից հումանիտար օգնության ինքնաթիռը ժամանել է Հայաստան

Կիպրոսի փոքրաթիվ հայկական համայնքից այսօր Հայաստան հասավ հումանիտար օգնության ինքնաթիռ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից տեղեկացրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ «Կիպրահայ համայնքն ակտիվ և կազմակերպված է ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական և քաղաքական աջակցության տեսանկյունից»,– գրված է հաղորդագրության մեջ: Ուսումնասիրելով նկարները մենք տեսնում ենք, որ բոլոր արկղերի վրա գրված է. «Միասնաբար հաղթելու ենք»։

Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակի մասին․ տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով օրվա դրությունը նշել է, որ Կարդալ ավելին

Հակառակորդի կրած զինտեխնիկայի ու մարդկային կորուստների ամփոփում

Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Կարդալ ավելին

Ճանաչենք մեր հերոսներին. ՊՆ

Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Կամոյի Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն: Կարդալ ավելին

ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Կարդալ ավելին

Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի Ժնևյան կոնվենցիաները

Ադրբեջանական կայքերում վերջին օրերին տարածվող լուսանկարներն ու տեսանյութերը միշտ չէ, որ կեղծ են։ Այնտեղ ներկայացված են նաև իրական տվյալներ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը` վկայակոչելով ՄԻՊ գրասենյակի կատարած վերլուծությունները։ Կարդալ ավելին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին

Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Կարդալ ավելին

«Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ». Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունն էթնիկ հայերի նկատմամբ։ Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։ Հ․ Գ․ Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ։ Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=737069183558956&id=100017676420633

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Կարդալ ավելին