Հրդեհ Ստեփանակերտում. Այրվել է բնակարանի մուտքում պահվող իրերը և տանիքը
Ա. Մանուկյան փողոցի բնակելի տներից մեկում առավոտյան ժամը 06։04-ի սահմաններում հրդեհ է բռնկվել։ ԱԻՊԾ փրկարարներին հաջողվել է արագ տարհանել բնակիչներին։
Դեպքի վայրում աշխատել են ծառայության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։ Համաձայն ԱԻՊԾ տարածած հայտարարության այրվել է բնակարանի մուտքում պահվող իրերը և տանիքը՝ մոտ 6մ²։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։