Ոչ միայն ուժով, այլև խաղաղ սրտով ու ամուր հավատով

Օգոստոսի 2-ին պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, համալսարանի ղեկավար կազմն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Կարդալ ավելին

Հուլիսի 16-ի գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի


Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Սահմանին մարտական ծառայության ոստիկաններից 2-ը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել․ Տեսանյութ

Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Կարդալ ավելին

ՌՈ-ը անսպասելի ստուգումներ է անցկացրել Զինված ուժերի մի շարք զորամասերում

Փետրվարի 7-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, ՀՀ Ռազմական ոստիկանությունը անսպասելի ստուգումներ է անցկացրել Զինված ուժերի մի շարք զորամասերում, Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Կարդալ ավելին