Իրավիճակը ժ․ 00։00 դրությամբ․ 27․սեպտեմբեր․2020թ․

Սեպտեմբերի 27-ի առավոտյան 07։00 սահմաններում շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ուժերը անցել են հարձակման։ Ժամը 00։00 դրությամբ օրվա կարևոր իրադարձություններն արձանագրվել են հետևյալ կերպ՝ Ժ․ 00։00 դրությամբ, ըստ ՊԲ և ՊՆ հրապարակումների, հայկական զիված ուժերը խոցել են 4 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ), 2 ինժեներական զրահատեխնիկա։ Ձեռնարկած հակագրոհի շնորհիվ հայկական զինված ուժերը առգրավել են հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա՝ այդ թվում՝ ԲՄՊ-3։ ՊԲ հրապարակած տեսանյութերից մեկում երևում է 386 կողային համարով ԲՄՊ-2։ Ռազմինֆոյի արխիվային լուսանկարներից պարզ է դառնում, որ տեխնիկան Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, առաջնագծային 181-րդ մոտոհրաձգային բրիգադի սպառազինությունից են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել մարտական գործողությունները դադարեցնելու համար։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան: Ադրբեջանական կողմն օգտագործում է թուրքական Bayraktar ԱԹՍ-ներ, F-16 կործանիչներ: Դեռևս չհաստատված տվյալ կա F-16-ի խոցման մասին, բայց դա վերջնական հաստատված չէ: Ոչ միայն թուրքական ԱԹՍ ու ինքնաթիռ է ներգրավված, այլև զինվորականներ: Թուրքական ԱԹՍ-ներն օգտագործում են հենց իրենք՝ թուրքական բանակի ներկայացուցիչները։

Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա. ԱՀ ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված Կարդալ ավելին

Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հրետակոծումը վերսկսեց


ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտումները

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։  Կարդալ ավելին

Դավիթ Տոնոյանի տեսլականը պաշտպանության ոլորտի և ԶՈՒ-ի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ

«Տեսլականի նպատակը կատարված աշխատանքների վերաբերյալ որոշակի ցուցանիշներով հաշվետու լինելը չէ, ոչ էլ կոնկրետ նպատակներ, խնդիրներ և կատարման ժամկետներ ունեցող ծրագիր ներկայացնելը: Կարդալ ավելին

Անակնկալ ստուգայցեր ԶՈՒ զորամասեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ, անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում: Կարդալ ավելին

"Բանակում կանխվել է ինքնասպանության 8 փորձ" - Արտակ Դավթյան

2019 թվականի հունիսից բանակում կանխվել է ինքնասպանության 8 փորձ: Այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Կարդալ ավելին

Բանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն․ Տեսանյութ

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի Կարդալ ավելին

ՀՀ ԶՈւ ղեկավարությունը քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը հանդիպում է անցկացրել՝ քննարկելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, իսկ արդյունքների հիման վրա տրվել են հատուկ ցուցումներ։ Կարդալ ավելին

ՀՀ ԶՈւ-ն համալրվել են «Օսա ԱԿ» զենիտահրթիռային համալիրներով․ Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը համալրվել են «Օսա ԱԿ» զենիտահրթիռային համալիրներով։ Կարդալ ավելին