Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ։
Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող մրցաշարի 1-ին տուրում հայ ֆուտբոլիստները 11 անպատասխան գնդակ ուղարկեցին Շոտլանդիայի հավաքականի դարպասը։ Գոլ խփեցին Ռոդրիգինյոն, Վիտինյոն և Վլադիմիր Սանոսյանը` երկուական գոլեր, և Գարեգին Մաշումյանը, Կարվալյոն, Արթուր Մելքոնյանը, Սարգիս Մարգարյանը և Դավիթ Ասլանյանը` մեկական գոլ:
Հայաստանի հավաքականը հայտնվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Բուլղարիայի, Շոտլանդիայի և Կոսովոյի հավաքականները։
Ռուբեն Նազարեթյանի սաները երկրորդ հանդիպումը կանցկացնեն ապրիլի 9-ին Բուլղարիայի հավաքականի հետ, իսկ ապրիլի 11 -ին ՝ Կոսովոյի:
Թողնել պատասխան