ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հաղորդում է, որ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը օգնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական գրասենյակներին մշտապես տեղեկացված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի մուտք գործելու անհրաժեշտության շուրջ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 բանաձևն արգելում է «մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը … պատմական արմատները և մշակութային բազմազանությունը ժխտելու փորձերը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է, որ հարկավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անհապաղ գնահատում իրականացնել՝ մշակութային արժեքները, որպես պաշտպանության հիմք, գույքագրելու համար, և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ում վստահված է ապահովել բոլոր կողմերի համաձայնությունը:
Հարկավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անհապաղ գնահատում իրականացնել. ՅՈՒՆԵՍԿՕ

Թողնել պատասխան