Պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
«Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյանի հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար»,–գրել է նա։
Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ գերեվարվածների անվանական ցուցակը փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը` ադրբեջանական կողմին տալու համար։
«Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»,–գրել է Բաղդասարյանը։
Թողնել պատասխան