ACI STAMPA-ն անդրադարձել է Մատենադարանի արցախյան ձեռագրերի ցուցադրությանը

Ձեռագիր

Վատիկանյան ACI STAMPA-ի առաջատար լրատվական գործակալությունը «Լեռնային Ղարաբաղ՝ ցուցադրություն, որը լույս է սփռում վերջինիս հայկական ծագման վրա» վերնագրով հոդված է հրապարակել, որով հակիրճ անդրադարձ է կատարել արցախյան երրորդ պատերազմի ամենաթեժ պահին Մաշտոցյան Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղից տարհանված ձեռագրերի երևանյան ցուցադրությանը:

Հոդվածում մասնավորապես նշում է. «Ասում են, աշխարհի առաջին քրիստոնյա երկրում՝ Հայաստանում, հավատքը փրկել են 36 զինվորներ՝ այբուբենի տառերը։ Այսպիսով, հային դարձնելով գիրքը օջախի կենտրոնում որպես մասունք պահպանող ազգ։
Գրքի կարևորման հենց այս մշակույթի շնորհիվ այսօր հայերը հնարավորություն ունեն վերընթերցելու Արցախի պատմությունը»։

ACI STAMPA-ն այսպես է բնորոշել քրիստոնեական հավատքի և պատմական հիշողության անկաշառ կերպով դարեդար փոխանցման գործում հայ գրավոր մշակույթի կարևորագույն դերը։

Դիտումների քանակը: 4607
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին