Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ։ Այդ մասին հաղորդում է ՊԲ մամուլի ծառայությունը։
«Ս.թ. մարտի 7֊ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական»,– նշվում է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուրը հայտնում է, որ հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան, իսկ միջադեպի մասին ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը հաղորդվել է։
Թողնել պատասխան