Ադրբեջանական կողմը փոխանցել է 30 դի

որոնողական աշխատանք

Հունվարի 23-ին որոնողական աշխատանքներ են իրականացվել Վարանդայի/Ֆիզուլի/ և Մատաղիս շրջաններում և Քաշաթաղի հարավային թևում: Այդ մասին հաղորդում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը:

Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով:

Աղբյուրի փոխանցմամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են ինչպես զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, այնպես էլ ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1281 աճյուն:
Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի/Ջաբրայիլ/, Վարանդայի/Ֆիզուլի/ և Հադրութի շրջաններում:

Դիտումների քանակը: 4401
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին