Ադրբեջանցիներն Ամարասի հովտում կրակ են բացել հայկական տրակտորների ուղղությամբ

Screenshot_20211211-200857_Facebook

Դեկտեմբերի 10-ին և 11-ին ադրբեջանցիները կրկին կրակ են բացել Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող սարուշենցիների տրակտորների ուղղությամբ։ Այդ մասին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սարուշեն համայնքն իր ֆեյսբուքյան էջից հաղորդագրություն է տարածել։

«Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Այսօր` դեկտեմբերի 11-ին, նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստները, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նշում է, որ մարդկային կորուստներ և վիրավորներ չկան։

Ադրբեջանցիներն Ամարասի հովտում կրակ են բացել հայկական տրակտորների ուղղությամբ

Դիտումների քանակը: 4414
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին