Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի ուղղությամբ

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել Երասխի հատվածում։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` ադրբեջանցիներն այսօր` ժամը 15:30-ից մինչև 20:00, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Աղբյուրը նշել էր, որ ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Դիտումների քանակը: 4173
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին