Բանակցությունների արդյունքում Ադրբեջանի բնապահպանության նախարարության և AzerGold-ի աշխատակիցները ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ ուղևորվել են Ստեփանակերտ։ Այդ մասին գրում են Ադրբեջանի ԶԼՄ-ները։
Աղբյուրը նշում է, որ ռուս խաղաղապահների շտաբում քննարկվելու է Արցախում բնապահպանական մոնիթորինգի կազմակերպման և անցկացման հարցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը 3 ժամ հետո նոր բացվել է։
Թողնել պատասխան