Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասի հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան»,– հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակը։

Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչներից ահազանգ է ստացել, որ թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։

Հավելենք նաև, որ պաշտոնական Բաքուն մեղադրում է հայկական զինված ուժերին իրենց ուղղությամբ սեպտեմբերի 22-ից պարբերաբար կրակ բացելու հարցում, ինչը ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի կողմից ապատեղեկատվություն որակվեց։

Դիտումների քանակը: 4039
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին