Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքում «ծովահենությամբ» է զբաղվում

Screenshot_20210913-103402_Twitter

Այն, որ Ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան մայրուղու Որոտանի հատվածում ստուգում են Հայաստան մտնող իրանական բեռնատարները, այդ մասին մենք տեղեկացրել ենք երեկ` սեպտեմբերի 12-ին` հղում կատարելով ՀՀ ԱԱԾ հաղորդմանը։ Հայտնի է դարձել նաև, որ ստուգումներից հետո վարորդներից գանձում են $130-ից սկսած գումար և դրա դիմաց տրամադրում են համապատասխան փաստաթուղթ։

Փաստաթուղթն անվանվում է «ՀՎՀՏ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», որը ունի իր հերթական համարը և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար տարբեր պայմաններ է նախատեսում։

Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքում «ծովահենությամբ» է զբաղվում

Իրանցի վարորդների մոտ դժգոհության ալիք է բարձրացել։ Մասնավորապես, նրանք հիշեցնում են Բաքվին, որ 30 տարի շարունակ Իրանի տարածքով Ադրբեջանն ազատ ու անվտանգ բեռնափոխադրումներ էր կազմակերպում դեպի Նախիջևան` և Ադրբեջանի պահվածքը որակել են որպես «ծովահենություն»։

Դիտումների քանակը: 4338
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին