Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

FB_IMG_1623184152224

Հուլիսի 26-ին` ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հայկական կողմից տուժածներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Համաձայն ՀՀ ՊՆ հաղորդագրության ժամը 11։30-ից սկսած` հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես Երասխի ուղղությամբ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

Դիտումների քանակը: 4317
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին