Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է լիբանանահայ գերի Վիգեն Ուլջեքջյանը: Հարցազրույցում նրան ներկայացրել են որպես զինյալ ահաբեկիչ, որ իբր 2500 դոլարով հայերի կողմից կռվել է Ադրբեջանի դեմ:
Ակնհայտ է, որ հայ տղամարդը նման տեղեկություններ է հաղորդել ճնշման տակ: Ադրբեջանը շահարկել է Վիգեն Ուլջեքջյանի մերձավորարևելյան ծագումը:
Հիշեցնենք, որ Լիբանանի քաղաքացիներ Մարալ Նաջարյանն ու Վիգեն Ուլջեքջյանը, որ Լիբանանից եկել էին բնակվելու Արցախում, նոյեմբերի 10-ին գերեվարվել են Բերձորի ճանապարհին:
Թողնել պատասխան