Ադրբեջանը պատրաստակամ է վերացնել լարվածությունը․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական արտաքին քաղաքական կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոյի հետ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները։

Համաձայն աղբյուրի կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։

Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ «Ադրբեջանը պատրաստակամ է վերացնել լարվածությունը»։

Կողմերն ընդգծել են լարվածությունը քաղաքական ու դիվանագիտական ուղիներով լուծելու կարևորությունը։

Դիտումների քանակը: 4422
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին