ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր տեղակալների և ծառայության ՓՈՒՎ վարչության պետի ուղեկցությամբ այցելել է բերդաքաղաք Շուշի:
Ծառայության տնօրենը ծանոթացել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ վիրավոր եկեղեցու ավերածություններին, որը թշնամու կողմից հրթիռակոծվել էր հոկտեմբերի 8-ին:
Ավերվածը կվերակառուցվի, Աստծո տան զանգը նորից կղողանջի: Հենց այս համոզմունքով Կարեն Սարգսյանը Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ՝ աղոթք է բարձրացրել առ Աստված:
Թողնել պատասխան