Ակնայի շրջանը հանձնվեց Ադրբեջանին

ակնա

Արցախյան առաջին պատերազմում ազատագրված պատմական Ակնա քաղաքը (ադրբեջանական պաշտոնական անվանումն է՝ Աղդամ) եռակողմ հայտարարության արդյունքում նոյեմբերի 20–ին, հանձնվել է Ադրբեջանին։ Ադրբեջանական կողմը համացանցը հեղեղում է նկարներով, որտեղ նրանք առանց զենքի գործադրման մուտք են գործում Ակնա և նրան հարակից որոշ գյուղեր, որոնք ադրբեջանական կողմի պնդմամբ մտնում էր Աղդամի շրջան։

Հիշեցնենք, որ համաձայն պատմական աղբյուրների դեռևս մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Մեծի օրոք, Ակնայի մոտ հիմնադրվել է Տիգրանակերտ բերդաքաղաքը։

Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամը Ադրբեջանի զինված ուժերի համար կարևորագույն հենակետ էր, որտեղից հրթիռակոծում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի շարք բնակավայրեր։

1993 թվականի հուլիսի 4-ից 24-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողության արդյունքում Աղդամի վերահսկողությունն անցնում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ակնայի տարածքում է գտնվում 1870 թվականին հիմնադրված Ջումա մզկիթը, որն ընդգրկված էր Արցախի Հանրապետության պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում։

Դիտումների քանակը: 4842
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին