ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

anca

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ըստ աղբյուրի, քաղաքային խորհուրդը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց` Արցախի ազատությանը աջակցելու հարցում:

Քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը, որը ներկայացրել է հռչակագիրը, նշել է, որ էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպան պատերազմի ընթացքում Ֆաուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին։

Դիտումների քանակը: 4343
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին