ԱՄՆ կառավարությունը չեղարկել է Արցախին ցուցաբերվող օգնությունը

946354

Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և կոնգրեսականների ակտիվ ջանքերին, չհաջողվեց պահպանել ԱՄՆ-ի կողմից Արցախին ցուցաբերվող օգնությունը։

Այդ մասին հայտնում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը:

«Թրամփի վարչակազմը որոշել է կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագրերը:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքը, ներառյալ ԱՄՆ-ի Անվտանգության խորհրդում ծախսված գումարները՝ նրա շահերը առաջ տանելու համար: Հենց ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհուրդն է որոշելու այս ծրագրի ապագան:

Հարկ է նշել, որ Միացյալ Նահանգները միակ պետությունն էր, բացառությամբ Հայաստանի, որն Արցախին ուղիղ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում ՝ առանց այդ պետության անկախության ճանաչման», — ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

 

Aysor

Դիտումների քանակը: 4926
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին