Անկարան և Բաքուն համատեղ կարձագանքեն սպառնալիքներին. Աքար

Աքար

Անկարան և Բաքուն համատեղ կարձագանքեն սպառնալիքներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարարը Հուլուսի Աքարը։

«Մեզնից յուրաքանչյուրի դեմ ցանկացած վտանգ կամ՝ սադրանք կընդունվի որպես ընդհանուր»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

«Մեր բարեկամները ընդհանուր են, որևէ մեկիս թշնամին թշնամի է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի համար, դրանում թող որևէ մեկը չկասկածի»,- ասել է Հուլուսի Աքարը` հավելելով, — «ներկայումս մենք գտնվում ենք ծայրաստիճան վտանգավոր փուլում, երբ մեծացել են սպառնալիքներն ու վտանգները թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում»։

«Այս բարդ իրավիճակում մեր երկու երկրների ու ժողովուրդների անվտանգության ապահովումը հնարավոր է միայն արդյունավետ ու զսպող բանակի օգնությամբ»,- ասել է Աքարը, ընդգծելով՝ ուժեղ բանակի համար արդիական ռազմատեխնիկայից բացի անհրաժեշտ են նաև փորձառու մասնագետներ։

Վերջինս անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին` հաստատելով, որ Թուրքիան միշտ եղել է ու կլինի Ադրբեջանի կողքին։

Հիշեցնենք, որ Աքարը Բաքու է ժամանել՝ հետեևելու թուրք-ադրբեջանական զորավարժություններին, որոնք այս անգամ անցկացվում են Իրանի հետ սահմանակից շրջաններում։

Դիտումների քանակը: 3939
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին