«Ափսոսանք եմ հայտնում ArmLur.am լրատվականի հետ տհաճ դրվագի կապակցությամբ»

Մասիս Մայիլյան

Ափսոսանք եմ հայտնում ArmLur.am լրատվականի հետ օրերս տեղի ունեցած տհաճ դրվագի կապակցությամբ, միաժամանակ լրատվամիջոցներին ու լրագրողներին կոչ եմ անում ըմբռնումով մոտենալ նախագահի թեկնածուների գերհագեցած ժամանակացույցին, առաջնորդվել հանդիպումների ու հարցազրույցների՝ նրանց հետ ձեռքբերված պայմանավորվածություններով և անակնկալ այցերով չխոչընդոտել արդեն իսկ նախատեսված միջոցառումներին թեկնածուների ժամանակին ներկայանալուն։

Իմ նկատմամբ և մեր քաղաքական թիմի նկատմամբ որոշ լրատվամիջոցների հայտարարած տեղեկատվական պատերազմի իրողության պայմաններում, կարծում եմ, հանրությունն ըմբռնումով կմոտենա անաչառ ու չեզոք լրատվամիջոցներին առաջնահերթություն տալու՝ մեր քաղաքական թիմի որոշմանը։

Մեկ անգամ ևս լրատվամիջոցներին կոչ եմ անում հարգել առաջին հերթին իրենց ու հավատարիմ մնալ լրագրողների վեհ առաքելությանը։

Ինչ վերաբերում է նշված լրատվամիջոցին, ապա իրեն հարգող լրատվամիջոցն ու լրագրողն իրենց թույլ չեն տա պնդելու, թե «Արցախում տիրում է այն տեսակետը, որ Մայիլյանը ֆեյք թեկնածու է» (թե ինչ ուսումնասիրության հիման վրա է արվել այս պնդումը՝ անհասկանալի է) և մեր կողմից բազմիցս հերքման պարագայում դարձյալ չէր արծարծի Ռուսաստան իբր թե իմ մուտքի արգելքի մտացածին թեման ու կասկածներ չէր սերմանի։ Լրատվամիջոցը չպիտի քարոզչամիջոց կամ հակաքարոզչամիջոց լինի։

Դիտումների քանակը: 4931
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan