Արա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել

142453

“Սբ. Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել։  Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն՝ 2016-2017 թթ․ Մինասյանը իր աշխատակազմի աջակցությամբ բյուջետային գումարների փաստաթղթեր է պատրաստել պետծառայողների բժշկական զննության համար։ Այդ գումարի մի մասը  բժշկական կենտրոնին դուրս էր գրվում կեղծ՝ գոյություն չունեցող մարդկանց վրա։ Նախնական հաշվարկներով վնասի չափը գնահատվում է 426 մլն դրամ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Արա Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝  որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նշենք, որ Արա Մինասյանը Սերժ Սարգսյանի աղջկա կեսրարն է։

Դիտումների քանակը: 4825
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին