Արցախցիները Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության Դրմբոն գյուղի մերձակա ճանապարհին արցախցիները խաղաղ ակցիա են իրականացրել` խնդրելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի զորախմբին օժանդակել Մարտակերտի շրջանից Վարդենիս անարգել տեղաշարժին:

Տեղադրված տեսանյութում արտացոլվել է այն փաստը, որ ռուս խաղաղարարների ուղեկցությամբ Դրմբոնով անցնում են ադրբեջանական շինարարական տեխնիկայոց բարձված բեռնատարների շարասյունը:

Հայկական կողմի գրավոր խնդրանքը փոխանցվել է ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովին:

Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն իրար կապող երկրորդ ճանապարհը փակվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո:

Դիտումների քանակը: 4784
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին